ՎԵՐԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի  21-ի ուշ երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Բադամդար շրջանում բողոքի ակցիա է տեղի ունեցել: Բադամդարում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է մոտ երեք հազարի: Նրանք հարձակվել են Զարիֆա Ալիեւայի անունը կրող այգու մոտ հավաքվող պոռնիկների վրա, պահանջել փակել այգու սրճարանները, որոնք ծառայեցվում են որպես պոռնկական ծառայությունների մատուցման վայր: «Մինչեւ առավոտ մեր աչքի առաջ պոռնիկներն են կանգնում: Այստեղով մեր քույրերն ու մայրերն են անցնում, իսկ նրանք շարունակ հայհոյում են»,-ասել են ակցիայի մասնակիցները, որոնց մեկ ժամ հետո ոստիկանները ցրել են: ՀԱՐՑ. Երեւանում եւս նման այգիներ եւ տարածքներ կան, որոնք տհաճություն են պատճառում մարդկանց, հնարավոր չէ՞, որ հայերը եւս նման ակցիա իրականացնեն այդ երեւույթը վերացնելու համար:ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենից առաջ ասեմ, որ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի պոռնիկ լինելու իրավունք, որը Սահմանադրությամբ արգելված չէ: Ավելի շուտ քաղաքական պոռնկությունը պետք է վերացվի, քան փողոցային պոռնկությունը, եթե ես որեւէ ակցիայի մասնակցեմ, ապա անպայման քաղաքական պոռնկությունը վերացնելու ակցիաներին կմասնակցեմ: Ինձ թվում է` մարդիկ իրավունք ունեն իրենց մարմնի հետ վարվել այնպես, ինչպես կամենում են, մենք բարքերի ոստիկանություն Հայաստանում չունենք եւ եթե ունենանք, նախ լավ կլինի, որ քաղաքական բարքերի ոստիկանություն լինի, հետո նոր նման բաների մասին կարելի է խոսել:  Կարծում եմ, որ ակցիան անտեղի բան է, մարդիկ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից, Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ չեն կատարում: Դատապարտելու իրավունք ես չունեմ: Այլ բան է, որ նրանք վնասում են ուրիշ քաղաքացու: Քաղաքացիները եւս ազատ են եւ կարող են դիմել հասարակական տարբեր միջոցառումների` դրանք արգելելու համար, այդ թվում նաեւ այդ ամենն իրականացնել ակցիաների միջոցով, ինչպես նաեւ կարող են դիմել դատարան: Եթե ժողովուրդը զգում է, որ նեղվում է այդ ամենից, կարող է ակցիաներ կազմակերպել, չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր նեղվում են, եւ իրենց համար տհաճ է այդ երեւույթը:ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԳյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար




Լրահոս