Դեռեւս հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան» Հայ հեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն էր ներկայացվել 9 էջից բաղկացած՝ «Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում»։ «Ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն», – հայտարարել էին երեք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչները:
«Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու և Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաև նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաև այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին և այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները», – պնդում էին երեք կուսակցությունները:
Այնուհետեւ հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմումն ուղարկել էր Հատուկ Քննչական Ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։
Armlur.am-ը տեղեկացել է, որ քննչական ծառայությունը մերժել է երեք կուսակցության դիմումը: Ըստ պաշտոնական փաստաթղթղի ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ներկայացնող մի խումբ անձանց կողմից լիազորությունների անցմամբ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները դադարեցնելու եւ ՍԴ նախագահին պաշտոնավարումից զրկելու վերաբերյալ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քերական գործի հարուցելը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ