Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով առնվազն 67 մարդ է զոհվել, հաղորդվում է Al-Hadas հեռուստաալիքի Twitter-ում:
Նախարարի խոսքով, պայթյունի զոհ է դարձել 67 մարդ, վիրավորվել է ավելի քան 3.5 հազար մարդ:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի ՆԳՆ հայտարարել է, որ պայթել է նավահանգստի պահեստում պահվող ամոնիակի նիտրատը: Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, քաղաքային հիվանդանոցները չեն հասցնում օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածներին: