ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայկոներ ջան, սիրուն չի». ինչպես են քաղաքապետն ու պատգամավորը ոտնակոխ անում հեղափոխության արժեքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի հետևանքով մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ էր հատվել: Եվ այս հանգամանքը չվրիպեց քաղաքացիների ու բնապահպանների աչքից, որոնք ահազանգում էին ծառերի հատման մասին, միաժամանակ հիշեցնում, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին պայքարում պուրակի ծառերի համար, երբ այն ժամանակ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, իսկ պայքարողների մեջ էր նաեւ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ պայքարը թեժ էր դեռ 2012 թվականին, երբ ծառահատումներն ուղեկցվում էին բազմամարդ ցույցերով եւ ի վերջո ամիսներ տևած պայքարից հետո արդեն 2013 թվականին Սերժ Սարգսյանը Մարգարյանին հրահանգեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ» եւ ակտիվիստներն հասան իրենց նպատակին:

Այսօր արդեն պուրակի շուրջ կրկին աղմուկ է. արդեն 2019 թվականին Հայկ Մարությանի կողմից որոշում էր կայացվել  «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ին՝ Մաշտոցի պուրակի այս վարձակալված հատվածում կառուցապատման իրավունք տալ:

Ստացվում է՝ հեղափոխությունից երկու տարի անց սակայն արժեքների փոփոխություն տեղի չի ունենում եւ այս անգամ էլ հեղափոխության արժեքները ոտնակոխ է անում քաղաքապետ Հայկ Մարությանը, որը նկատենք՝ տարիներ առաջ այս պուրակի պայքարի առաջամարտիկներից էր, սակայն այժմ կարծես թե իրավիճակ է փոխվել եւ հիմա, երբ նա քաղաքապետ է, այնտեղ կրկին ծառեր են հատվում:

Այնինչ հենց այսպիսի դրվագներն են ազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Օրեր առաջ էլ հեղափոխության արժեքները տապալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի անվան շուրջ աղմուկը դեռեւս չի դադարում, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ դեռ ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու համար, թե որքանով վերջինս կապ ունի White Shorja անվամբ լողափի հետ: Եվ ինչ ունենք այս երկու իրադարձությունների արդյունքում. Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս