ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարձու աշխատողների թիվը նվազել է. համավարակի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ նվազել է 1.3 տոկոսային կետով՝ կազմելով 19.8%: Զբաղվածների թիվը նույն ժամանակաշրջանում աճել է 0.2%-ով՝ կազմելով 946.5 հազ. մարդ, իսկ գործազուրկների թիվը նվազել է 7.7%-ով՝ կազմելով 233.5 հազար մարդ:

Վարձու աշխատողների թիվը 2020 թվականի հունվար-մարտին աճել է շուրջ 8.0%-ով, սակայն համավարակով պայմանավորված՝ ցուցանիշն ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ նվազել է 0.5%-ով: Թեև աճը վերականգնվել է հաջորդող ամիսներին, սակայն այն ավելի ցածր է եղել տարեսկզբի համեմատ: Արդյունքում վարձու աշխատողների թիվը 2020 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է շուրջ 5.0%-ով: Միաժամանակ, զբաղվածների որոշ մասը համավարակի պայմաններում գտնվել է հարկադիր պարապուրդում (ըստ ՀՀ ՎԿ տվյալների՝ ապրիլին կազմել է շուրջ 31,000 մարդ) և չի ազատվել աշխատանքից: Հարկադիր պարապուրդում գտնվողներին վարձու աշխատողների ընդհանուր թվում չներառելու դեպքում միտումը կարող է փոխվել:

Տարեսկզբին արձանագրված աշխատավարձի աճի բարձր տեմպերը, կրելով համավարակի բացասական ազդեցությունները, գնալով դանդաղեցին: 2020 թվականի հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4%-ով` կազմելով 186,410 դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում աճել է 8.3%-ով` կազմելով 162,011 դրամ, իսկ ոչ պետականում` 3.8%-ով և կազմել է 198,323 դրամ: Իրական աշխատավարձը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 0.5% գնաճի պայմաններում աճել է 4.9%-ով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս