Ինչ վիճակում են գտնվում հիվանդանոց տեղափոխված 5 երեխաներն ու նրանց մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, մոտ 1 ժամ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 5 երեխա՝ նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ։ ԵՊԲՀ համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում, երեխաների վիճակն, այս պահի դրությամբ, գնահատվում է միջին ծանրության։

Երեխաները գտնվում են համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորների և մասնագետների հսկողության ներքո, դեպքի հետ կապված բոլոր հարցերը համակարգում է ԵՊԲՀ կլինիկական հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը։

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ բացի 5 երեխաներից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երեխաների մայրը՝ Անուշ Բադալյանը: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիպովոլեմիկ-հեմոռագիկ շոկ, lll աստիճանի, կոագուլոպաթիա, ծանր աստիճանի անեմիա, արյունահոսություն միզասեռական համակարգից, գլխի ճակատային շրջանի առաջնային վիրաբուժական մշակված վերքից արյունահոսություն:

Ըստ բժիշկների նախնական վարկածի՝ երեխաներն ու նրանց մայրը մկնդեղ են կերել։ Իսկ թե որքանով է դա իրական, ցույց կտա տարվող քննությունը։




Լրահոս