Դեռեւս օգոստոսի 19-ին ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունն արդեն որոշել է, թե Վահրամ Ավետիսյանի փոխարեն ում թեկնածությունն է առաջարկելու որպես Սահմանադրական դատարանի դատավոր:
Մենք տեղեկացրել էինք, որ երկար քննարկումներից հետո ընտրությունը կանգ է առել Էդգար Շաթիրյանի վրա, որը կարճ ժամանակ եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն հետո հրաժարական էր տվել այդ պաշտոնից: Ավելին, մենք տեղեկացանք, որ թեկնածուի հետ անգամ հանդիպման օր է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ եւ օգոստոսի 22-ին՝ վաղը, նա հանդիպում կունենա իշխանական կուսակցության անդամների հետ, որից հետո թերեւս նրան արդեն պաշտոնապես կառաջադրեն որպես ՍԴ անդամի թեկնածու:
Մենք զրուցել ենք Էդգար Շաթիրյանի հետ պարզելու համար, թե ինչպես է տրամադրված հանդիպմանը:
Մանրամասները տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ