ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս պահին լռություն է պետք». ինչպես են պայթյունի վայրում աշխատում փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով շենքը մասնակի փլվել է: Այսօր առավոտյան դեպքի վայր են մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախնական տվյալների համաձայն փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

Տեղում աշխատող փրկարարներն ու ոստիկանները հավաքվածներին հորդորում էին լռություն պահպանել, որպեսզի հնարավոր լինի լսել ձայները եւ հասկանալ՝ արդյոք ներսում գտնվող անձինք կան:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս