ՖՈՏՈ. Փլուզված շենքի 2-րդ հարկի բնակիչը հաշվառված է եղել ոստիկանությունում. ինչ վարկած են քննում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով շենքը մասնակի փլվել է: Նախնական տվյալների համաձայն, փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, տեղափոխել հիվանդանոց, իսկ փլատակների տակից էլ քիչ առաջ առաջ դուրս է բերվել 58-ամյա քաղաքացու դի:

Նշենք, որ   ArmLur.am-ի թղթակիցը տեղում զրուցել էր հարակից տարածքում ապրող բնակիչներից մեկի հետ: Նա պատմեց, թե տեղեկություններ են եղել, թե շենքի երկրորդ հարկի բնակիչներից մեկն էսենցիա է խմել եւ այդպես փորձել է ինքնասպանություն գործել: ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ խոսքը երկրորդ հարկի բնակիչ Էդգար Մարգարյանի մասին է, որը  ոստիկանությունում հաշվառված է եղել ու միշտ աչքի է ընկել տարբեր գործողություններով: Այս պահին ոստիկանները ստուգում են նաև այս վարկածը, թե որքանով կարող է 28-ամյա Էդգարը կապ ունենալ պայթյունի հետ, թե իսկապես խոսքը միայն գազի արտահոսքի մասին է:

Նշենք, որ այս պահին տարածքում շարունակում են մնալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Երջանիկ Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և այլք:




Լրահոս