Ինչու ՍԴ-ն վարույթ չընդունեց ԲՀԿ-ականների դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը մերժել է ԲՀԿ պատգամավորների և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումը:

Պատճառն այն է եղել, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն, այսինքն ներկայիս խորհրադարանի պատգամավորների թվի 1/5-րդը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» 26 պատգամավորի ստորագրություն է ներկայացրել:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր ՍԴ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի թեմայով: Այդ փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, եւ բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները։




Լրահոս