Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակին:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՀ ու ՀՀ պետական պատվիրակությունների հետ այցելել ենք քաղաքային հուշահամալիր՝ մեր խոնարհումը բերելու բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքով են հատուցել մեր անկախ պետականության համար:
Փա ՛ռք ու պատիվ մեր բոլոր այն նվիրյալներին, ովքեր անձնվիրաբար ծառայել և շարունակում են իրենց պարտքը կատարել՝ հանուն հզոր Հայրենիքի կերտման»,-գրել է Արայիկ Հարությունյանն ու կից տեսանյութ հրապարակել:
Մանրամասները՝ տեսանյութում