Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները, ովքեր վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամեն շաբաթ էլ ակցիա են անում:

Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր բնակվում են Ռուսաստանում, սակայն ՀՀ քաղաքացի են: Նրանք Հայաստան են եկել ամիսներ առաջ ու հիմա չեն կարողանում վերադառնալ, միանալ իրենց ընտանիքներին, քանի որ կորոնավիրուսի պատճառով սահմանները փակ են: Քաղաքացիները գտնվում են ԱԳՆ շենքի մոտ: Նրանց հետ հանդիպեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանի խոսքերով Ռուսաստանն այսօր ընդունում է միայն իր քաղաքացիներին, դա այդ երկրի քաղաքականությունն է, Հայաստանը չի կարող այլ երկրի փոխարեն որոշումներ կայացնել:




Լրահոս