ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն դեպքում օրենքն իմանալը բիզնեսին մեծ օգուտ է բերում»:Ջոնիկ Աբրահամյան «Հրապարակ»Ահա թե ինչու են նախկին եւ ներկա պատգամավորներն ամեն գնով ձգտում մանդատը պահպանել, լինել օրենսդիրի անդամ: Փաստորեն, նրանց դարձյալ սեփական բիզնեսի շահն է առաջնորդում, քանի որ սիրողական մակարդակով օրենքների հետ առնչվելը նպաստում է բիզնեսների ավելի հեշտ կառավարմանը: Թեեւ ԱԺ նախագահի եղբայր Ջոնիկը մոռացել է նշել, բայց արժե ավելացնել, որ խորհրդարանում լինելը հնարավորություն է տալիս նաեւ որոշ օրենքներ վերափոխել` համապատասխանեցնելով դրանք սեփական բիզնեսի շահերին: Այնպես որ, արժե համաձայնել Ջոնիկ Աբրահամյանի հետ, քանի որ  նրա ու մյուսների  փորձը վկայում է, որ հաճելին եւ օգտակարը համատեղվում են:




Լրահոս