Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ ամրագրել, որ պատգամավորների թեկնածուները պետք է դիպլոմի հետ ներկայացնեն նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված հայերենի գրավոր` թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Պատգամավորն իր հիմնավորման մեջ նշում է, որ Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի այս հոդվածներից բխում է նաեւ, որ պատգամավորի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, որն էլ բխում է նաեւ Լեզվի մասին ՀՀ օրենքից եւ ապահովվում է պեական ինստիտուտի նկատմամբ հանրային հարգանքը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից և խմբակցությունից եւ խորհրդարանում հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Միևնույն ժամանակ եպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Եվ այդ օրը Վարդեւան Գրիգորյանը կընտրվի որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ հենց Սերգեյ Բագրատյանի փոխարեն:
Մանրամասները՝ տեսանյութում