ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պատգամավոր Բագրատյանն ու որդին ինձ 70.000 դոլար քցել են». քաղաքացին ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականին, քաղաքացի Գևորգ Շիգինյանը Սերգեյ Բագրատյանի որդուն ամսական 100,000 դրամով վարձակալությամբ հանձնել է 740 քմ տարածք: Երեք ամիս հետո, տարածքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է ամբողջ շինությունը՝ քաղաքացուն պատճառելով ավելի քան 70,000 դոլարի վնաս: Պատգամավորն ու նրա որդին սկզբից Գևորգ Շիգինյանին ասել են, որ չբողոքի, աղմուկ չբարձրացնի՝ վստահեցնելով, որ կփոխհատուցեն վնասն ու կվերականգնեն վարձակալած տարածքը, սակայն ամիսներ հետո հրաժարվել են: Գևորգ Շիգինյանը նշել է, որ ինքը երրորդ կարգի հաշմանադամ է, և այդ տարածքն իր ապրուստի հիմնական միջոցն է: Նա նշել է, որ պատգամավորը իրեն զրկել է ապրուստի հիմնական միջոցից:

Հիշեցնենք, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արդեն տևական ժամանակ է, ինչ դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից և գործում է անկախ պատգամավորի կարգավիճակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս