Ռուսաստանի ՕԴԶ ստորաբաժանումները կմասնակցեն բելառուսա-ռուսաստանյան «Սլավոնական եղբայրություն – 2020» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվելու են Բրեստի մերձակայքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությանը հղումով:
«Համաձայն 2020թ.-ի Միջազգային գործունեության պլանի, սեպտեմբերի 14-ից 25-ը Բելառուսի Բրեստսկի պոլիգոնում կանցկացվեն բելառուսա-ռուսաստանյան «Սլավոնական եղբայրություն» տակտիկական զորավարծությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զորավարժություններին Ռուսաստանը կներկայացնեն շուրջ 300 զինծառայողներ և 70 միավոր զինտեխնիկա: