ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները որոշել են առաջիկա օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար: Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նպատակ կա անգամ Փամբուխչյանին նշանակել նախարար, բայց դա առաջիկա պլաններում է լինելու:
Բանն այն է, որ իշխանությունները նպատակ ունեն կառավարությունում փոփոխություններ կատարել, ինչի համար առաջիկայում վերադասավորումներ են սպասցում: ArmLur.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել Արմեն Փամբուխչյանից, սակայն մեզ փոխանցեցին, թե վերջինս զբաղված է:
Նշենք, որ Արմեն Փամբուխչյանը խորհրդարան է եկել ՀՀ նախկին կապի և տրանսպորտի նախարարությունից, որտեղ փոխնախարար էր նշանակվել: Փամբուխչյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:
Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր նշել է, որ Փամբուխչյանը առաջիկայում կարող է նոր պաշտոն ստանալ:
Սոնա Գրիգորյան