Armlur.am-ի տեղեկություններով, Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին չկալանավորելու գործընթացին «խառնվել են» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն, վերջինիս կալանավորման օրը դատարան է գնացել պատգամավոր Արթուր Դավթյանը:
Ըստ դատական համակարգում տարածված լուրերի, նա խնդրել է կալանավորման միջնորդությունը քննող դատավորին մեղմ լինել նրա նկատմամբ եւ եթե հնարավոր է չկալանավորել: Արդյումքում, դատավորը չի կալանավորել: Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանից, թե նա միջամտել , որ դատավոր Կուբանյանին չկալանավորեն:
Ինչպես հայտնի է, իրավապահ մարմինները տեւական ժամանակ է, ինչ թիրախավորել են դատական համակարգին: Արդյունքում, սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը հուլիսի 20-ին կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթևոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավոր Աննա Մաթևոսյանի այս որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկել են և՛ Կուբանյանի պաշտպանները, և՛ դատախազությունը։ Չնայած Կուբանյանը չի կալանավորվել՝ առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը, և Կուբանյանի պաշտպաններն այս մասով են վերաքննիչ բողոք ներկայացրել։ Դատախազությունն էլ վերաքննիչ բողոքով պահանջել է կալանավորել Կուբանյանին։ Վերաքննիչը եւս մերժել է, իսկ ԱԱԾ -ում նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան