Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Հարցապնդումը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին հարցեր տալու համար: Նախարարին հարց տալիս Գևորգ Գորգիսյանը նշեց, թե ինչին է միտված փոփոխությունները և վաղն ինչպիսի հանրություն ենք պատրաստվում ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում