Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Ապա պատգամավորները նաև ելույթներ ունեցան: Պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում նշեց, թե ցանկանում է մի քանի կարևոր հարցի պատասխանալ: «Պարոն Հարությունյան, այն օրվանից, ինչ դուք նշանակվեցիք նախարար, պայքար եք մղում նախկինում եղած տարրերի դեմ: Դուք թացը չորից խառնել եք». – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում