Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը ներկայացրեց, թե ինչ պետք է անել օդային տագնապի ժամանակ:
Եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր։ Օգնե՛ք ձեր զավակներին, ծերերին և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ։
Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ։
Պաշտպանական կառույցներ են
• նկուղը
• կիսանկուղային հարկերը
• մետրոպոլիտենը
• ստորգետնյա կառույցները
• ստորգետնյա ավտոկայանատեղիները
կախված տեղանքից նաև՝
• ջրատարը
• խորացված այլ կառույցները
• խորշերը։
Մանրամասները՝ տեսանյութում