Ամենակարեւորը առաջնագծում կռվող մեր քաջ զինվորներին մաղթում եմ անառիկություն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը, ում եղբայրը եւս պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է ռազմաճակատ:
«Իրենք միշտ պետք է իմանան, որ իրենց թիկունքում կանգնած է հզոր բանակ: Մեռնեմ ես ձեր ջանին, մենք ձեր կողքին ենք ցանկացած պարագայում, ոչ մի պարագայում չընկճվեք: Բոլորս պատրաստ ենք մի բռունցք դարձած շուն թուրքերին հետ մղենք»,-նշում է Դանիելը:
Ապրիլյան պատերազմի մասնակցի խոսքով՝ նա միշտ պատրաստ է մեկնել առաջնագիծ՝ հայրենիքի պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող, տանկիստ Դանիել Դավթյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետևանքով մարմնի ձախ կողմն ամբողջությամբ թուլացել է, իսկ աջ կողմը պատված է բեկորներով:
Վերջինիս տուն վերադառանալուն մնացել էր ընդամենը մեկ ամիս: Դանիելն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար դրամ թոշակ:
Լիդա Եղիազարյան