Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել Ղարաբաղյան հակամարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը սրելու քաղաքականությունից: Այս  մասին ԱԳՆ Պետքարտուղար Կլեման Բոնն ասել է Ֆրանսիայի հրեական համայնքի Radio Gl լրատվամիջոցին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիան ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և զինադադարի հաստատման: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ այն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ապահովել, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել Ղարաբաղյան հակամարտության կրակի վրա, ինչը տեղի է ունենում այժմ»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:




Լրահոս