«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը շարունակում է խստացնել շինարարական-տեխնիկական նորմերը՝ պահանջելով, որ նոր կառուցվող կամ հիմնանորոգվող բազմաբնակարան շենքերի, հասարակական նշանակության կառույցների, այդ թվում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, հյուրանոցներ, առևտրի խոշոր կենտրոններ, նկուղային հարկերում կառուցվեն ապաստարաններ:
Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարում իր կողմից ընդունված մի շարք որոշումներում, նաև հավելյալ միջոցներ հատկացնում քաղաքաշինության կոմիտեին նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: