Մահացել է Ռուսաստանի հայերի միության Օրենբուրգի մասնաճյուղի նախագահ Սամվել Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Մոսկվայում 55 տարեկանում  մահացել է Ռուսաստանի հայերի միության Օրենբուրգի մասնաճյուղի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:

1986-ին Հովհաննիսյանը սկսեց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ 1992-ին հասարակական գործունեությամբ կազմակերպելով և ֆինանսավորելով Օրենբուրգի շրջանի հայ համայնքի բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանում և Արցախում։

Նշենք, որ Սամվել Հովհաննիսյանը Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի եղբայրն էր։

ArmLur.am-ը ցավակցում է հայտնում Հովհաննիսյանների ընտանիքին և հարազատներին։




Լրահոս