ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Այս չորս, հզոր զինվորները խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ»։

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ինչու է եկեղեցում հոգեհանգիստ կատարվում։  Ո՞րն է դրա խորհուրդը։

Արմինե Տիգրանյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հոգեհանգստի ժամանակ ամբողջ համայնքով աղոթում ենք տվյալ ննջեցյալի հոգու հանգստության համար։ Հավատով աղոթում ենք, որ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Աստված ննջեցյալին իր սրբերի կարգը դասի։ Այսինքն՝ աղոթքով խնդրում ենք, որ ննջեցյալն Աստծո տեսությանն արժանանա։

Մարդն իր հոգեւոր կյանքը պետք է սկսի եկեղեցում (մկրտությամբ) եւ այնտեղ էլ ավարտի: Այդ պատճառով, երբ քրիստոնյան մահանում է, նրա հոգին եկեղեցու ուղեկցական աղոթքներով է ճանապարհվում: Քանի որ մենք հավատում ենք հոգու անմահությանը, ուստի մեր աղոթքներում հիշում ենք մեր սիրելի մարդկանց նաեւ նրանց ֆիզիկական մահից հետո՝ տարիներ անց: Եկեղեցում հոգեհանգիստի եւ Սուրբ հաղորդության ժամանակ մենք հոգով միավորվում ենք հանգուցյալների հետ՝ ըստ Աստծո խոսքի:

Արարատյան հայրապետական թեմ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր Եկեղեցու սուրբ հայրերի սահմանած կարգով հուղարկավորության կարգը բաժանվում է երեք մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ եւ գերեզմանի կարգ: Տան կարգը, բնականաբար, կատարվում է տանը, եկեղեցու կարգը՝ եկեղեցում, գերեզմանի կարգը՝ գերեզմանում: Ուստի Եկեղեցին ոչ թե թույլ է տալիս, այլ սահմանում է ննջեցյալին դնել եկեղեցում:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր  տիպի  հաստատություն ընդունվելու համար ում պետք է դիմի քաղաքացին:

Մհեր Հարությունյան (51 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ քաղաքացին (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (այսուհետ՝ տարածքային մարմին), որտեղ քաղաքացուն տրամադրվում է «Խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտ» ձեւաթուղթը, որը լրացվում է քաղաքացուն սպասարկող տարածքային պոլիկլինիկայի կողմից:

Տարածքային մարմնի ղեկավարը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այն ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը տարածքային մարմնից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնահատված կարիքների համաձայն` խնամքի ծառայությունները տրամադրվում են ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին: Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում կարող են խնամվել քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով հիվանդ անձինք:

 




Լրահոս