Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։
Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»,- գրել է Գևորգյանը։