Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի բնակիչներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում բացահայտում է համայնքի սեփականություն հանդիսացող խողովակների տարհանումը համայնքից։ Տեսանյութի հեղինակը և խողովակներ տեղափոխող բեռնատարերի վարորդները հաստատում են, որ խողովակները տարվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համար։
Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ուսումնասիրում են տեսանյութը:
Փորձեցինք կապ հաստատել նաև Գեղարքունիքի մարզպետից և ու Վարդենիսի քաղաքապետից, սակայն վերջիններիցս մեկնաբանոթյուն ստանալ չհաջողվեց: