ArmLur.am-ը գտնվում է Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհին: Հայաստանի ամենախոշոր ոսկու Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին:
Երեկ այստեղ սահմանի գծման աշխատանքներ էին ընթանում: Սակայն այսօր տարածքից այն կողմ անցնել չի թույլատրվում, հենց տեղում աշխատանքներ են իրականացնում հայկական, ադրբեջանական եւ ռուսական կողմի ներկայացուցիչները: Եվ այս պահին հայ զինվորականները հսկողություն են իրականացնում ճանապարհին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան