ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո. դեսպանի մեսսիջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։

Ըստ դեսպանության հաղորդագրության՝ Լին Թրեյսին կարևորել է մասնակիցների բաց ու շիտակ գնահատականներն իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո:

Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 26 հազար փախստականներ են ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը և քաղաքացիների տեղաշարժը Լաչինի միջանցքով, ասված է հաղորդագրությունում:

«Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնող խմբերի անվտանգությունը», – նաև փոխանցում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս