![](https://armlur.am/wp-content/uploads/2020/12/timthumb-1-18.jpg)
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով Բարսելոնայի հայկական մշակութային միության ներկայացրած միջնորդագիրը։
Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները։