Նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը ավելացել է՝ հասնելով 10-ի։ Եվս 52 մարդ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է TOLOnews-ը։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր ընդհանուր առմամբ՝ 15 տուժածի մասին։
Նշենք, որ պայթյունը որոտացել էր Քաբուլի հրապարակներից մեկում։ Ենթադրաբար պայթյունի թիրախում եղել է մի ավտոմեքենա այդ հրապարակում կայանած, որի մեջ գտնվել է պառլամենտի պատգամավորներից մեկը։ Պատգամավորը մարմնական վնասվածքներ է ստացել, բայց ողջ է մնացել։