Կոչ ենք անում դեմ քվեարկել. Արսեն Թորոսյանն ընդդեմ «Իմ քայլի» պատգամավորների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոչ ենք անում դեմ քվեարկել

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կրկին ներկայացրել է կառավարության տեսակետը, որ օրենքի նշված դրույթների հետաձգումն էլ ավելի կվատթարացնի առկա վատթար վիճակը` շարունակաբար վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների առողջությունը և կյանքը: Օրենքի բոլոր դրույթների կիրառումը շատ կարևոր է: Դրանց կիրառման ժամկետները արդեն իսկ հետաձգվել էին հենց հանձնաժողովի առաջարկով օրենքը ընդունելու պահին:

Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից այդպես էլ չեն բերվել հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ, թե ինչու պետք է այդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգվեն:

Տնտեսության վրա թվացյալ դրական ազդեցության մասին կարծիքը, հիմնավորված չէ որևէ հաշվարկով, վիճակագրական տվյալներով կամ միջազգային փորձով: Հակառակը հիմնավորված է բազմաթիվ հետազոտություններով, այդ թվում կատարված հենց մեր երկրի համար:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին ԴԵՄ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք՝ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը կռվախնձոր է դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջեւ:




Լրահոս