ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի 36 հէկերից 30-ն անցել է Ադրբեջանին. ում վրա կազդի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ 3 դրամի չափով, սակայն այս փոփոխությունը կվերաբերի միայն բնակիչ սպառողների 10 տոկոսին, բիզնեսին, որոնք սպառում են ամսական 400 կվտ/ժամից ավելի էլեկտրաէներգիա:

Որպես թանկացման պատճառ նշվում է նաև այն, որ Արցախից այլևս չի ներկրվի 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, քանի որ Արցախի 36 հէկերից 30-ը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այս կորուստի հետևանքով, եթե նախկինում էլեկտրաէներգիան արտադրվում էր ավելի մաքուր, ջերմոցային գազեր չարտանետող ՀԷԿ-երի միջոցով, առաջացած տարբերությունը Հայաստանը կարտադրի վառելիքի այրման միջոցով՝ ՋԷԿ-երում, ինչն ավելի թանկ է և կլիմայի փոփոխության վրա կունենա իր բացասական ազդեցությունը՝ միայն Երևանի նոր ՋԷԿ-ը տարեկան կարտանետի 785,000 տոննա CO2համ:

Իրենց ազդեցությունն են թողել նաև մի շարք այլ գործոններ: Օրինակ, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը թողնում է մոտ 4.6 մլրդ դրամի ազդեցություն: Վերջին տարում համակարգում իրականացվել են ներդրումներ, որոնք ևս պետք է փոխհատուցվեն սակագներով: Ավելանալու են նաև ծրագրերի իրականացման համար կառավարության երաշխիքով ներգրավված արտոնյալ վարկի մայր գումարների մարման, սպասարկման ծախսերը՝ ըստ վարկային պայմանագրերի:

Նախագիծը ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը, նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 29-ին: Եթե այս որոշումն ընդունվի, ապա նախատեսվում է, որ նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2021թ. փետրվարի 1-ից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս