Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հետ։

Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ընդգծել է Ռուսաստանի իր գործընկերոջ` Մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ բարձր վստահելի ու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև համատեղ աշխատանքը երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում:




Լրահոս