Մատաղիսում հայտնաբերվել է 4 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ-ն Հադրութում կփնտրի հնարավոր ողջ մնացածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,- ասաց Թադևոսյանը:

Նա հավելեց, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:




Լրահոս