Բրազիլիայում ի հայտ եկած կորոնավիրուսի երկու նոր շտամներից մեկը հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում:
Ըստ Sky News-ի, ուրբաթ օրը այս մասին հայտարարել է կորոնավիրուսային մուտացիաների ուսումնասիրման բրիտանական փորձագետների խմբի ղեկավար Ուենդի Բարքլեյը:
«Կան վիրուսի բրազիլական երկու տարբեր տեսակներ, և դրանցից մեկը գրանցվել է Մեծ Բրիտանիայում», – մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը:
Բարքլեյը նշել է, որ բրազիլական տարբերակը կարող էր բերվել Մեծ Բրիտանիա «որոշ ժամանակ առաջ», բայց չի մանրամասնել, թե ինչպես է այն հայտնվել երկրում:
Առաջին անգամ Բրազիլիայում կորոնավիրուսային նոր մուտացիայի հայտնաբերման մասին հայտնի դարձավ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:
Այս շաբաթվա սկզբին էլ Ճապոնիայի իշխանությունները հայտնել էին բրազիլական շտամի հայտնաբերման մասին:
Միացյալ Թագավորության իշխանությունների նախօրեին Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տեսակ հայտնաբերելուց հետո սահմանափակվել է օդային երթևեկությունը Հարավային Ամերիկայի բոլոր երկրների, ինչպես նաև Պորտուգալիայի և Կաբո Վերդեի հետ: Սահմանափակող միջոցներն ուժի մեջ են մտել հունվարի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ին: