Հանրապետության տարածքում՝
Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հունվարի 16-ին, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 17-ին և 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։