![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/1-31.jpg)
Հունվարի 26-ին 5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ, բուժծառայության պետի գլխավորությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել:
Արյան դոնոր դարձած զինծառայողները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ զինվորական հոսպիտալներում արյան պահուստային ֆոնդի համալրման գործին, ինչը անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա մարդկային կյանքեր փրկել։