Արցախում նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20.000-ական դրամների տրամադրման ժամկետը երկարաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, ի գիտություն նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի այն շահառուների, ովքեր դեռևս չեն օգտվել օժանդակությունից, տեղեկացնում է, որ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:

«Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝ ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում՝ «Հայփոստի», իսկ Արցախում՝ «Արցախփոստի» բաժանմունքներ՝ ստանալով հասանելիք գումարը: Մարտի 1-ից հետո ծրագիրն այլևս չի գործի: Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս