Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին՝ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ։
Նախագահը բարձր է գնահատել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դերն Արցախում տեխնիկական կրթության որակի բարձրացման, երիտասարդ սերնդի մտավոր կարողությունների զարգացման և ժամանակակից մասնագիտական հնտությունների ձեռքբերման գործում՝ հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ընդլայմանը, մի շարք նոր կրթական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։