Փետրվարի 19-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ,

2021 թվականի փետրվարի 19-ին, ուրբաթ 10:45 «ԻԲԻՍ ԵՐԵՎԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հյուրանոցի «Արարատ» սրահում (2-րդ հարկ) տեղի կունենա Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանի, Գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանի, «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի մամուլի ասուլիսը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հեռուստաընկերության եթերազրկման և դրա շուրջ դատական գործընթացի վերաբերյալ:

***

Հարգելի՛ գործընկերներ, փետրվարի 19-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի է ունենալու լսարանների անվանակոչության արարողություն:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների կաբինետը (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 324 լսարան) անվանակոչվելու է նույն ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի անվամբ:

Ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի անվան լաբորատորիան (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 420ա լսարան) անվանակոչվելու է Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անվամբ:

***

Փետրվարի 19-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը. փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքը. ՀՀ վարչապետի մարզային այցելությունները. ներքաղաքական զարգացումներ:

***

Փետրվարի 19-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Պաշտոնյաներին վիրավորելն ու զրպարտելը կքրեականացվի՞․ ինչու են նախաձեռնվում հակաժողովրդավարական քայլեր» թեմայով։

Բանախոսներ՝

– Կարեն Ամիրյան՝ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ

– Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

– Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ

– Դավիթ Ասատրյան՝ Իրավունքի գերակայություն ՀԿ փորձագետ, փաստաբան

Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցչին, պետական կամ համայնքային քաղաքական պաշտոնյանին ու կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ին։ Այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։




Լրահոս