Ռուսաստանը հետաքրքրված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հայտնում է Ռիա Նովոստին:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ շատ բան է անում, սակայն փոխադարձ քայլեր չի տեսնում:
«Ռուսաստանը եղել և մնում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից: Մենք այդ ուղղությամբ շատ բան ենք անում՝ փորձելով հարաբերությունների լավացման կամքի դրսևորում արթնացնել նաև մեր զրուցակիցների մոտ: Բայց դա ոչ միշտ է ստացվում և ոչ միշտ է, որ փոխադարձ վերաբերմունք ենք տեսնում: Ավելի ճիշտ, վերջին շրջանում փոխադարձություն ընդհանրապես տեսանելի չէ»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում: