Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի Հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար։
Պատարագին մասնակցում էին նաեւ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ՊԲ զինծառայողներ, ուխտավորներ։