Հայաստանյան իրադարձությունները դեռ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարման վրա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում սպառնալիք են տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման խափանման համար Երեւանում տիրող իրավիճակի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, դեռ ամեն ինչ իրականացվում է»,-ասել է Պեսկովը: Նա նշել է, որ չնայած հայաստանյան իրադարձություններին՝ կարեւոր է պահպանել ԼՂ հարցով պայմանավորվածությունները: