Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական ու ուսանողական կազմի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ:

Նախագահ Հարությունյանը խոսել է վերջին պատերազմի ընթացքի և հետևանքների մասին, ներկայացրել Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այսօր հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է միասնական լինել:

Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, այնուհետև՝ բուհի ղեկավարության հետ քննարկել կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:




Լրահոս