ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի գործով ցանկալի ցուցմունք տալու գինը. ինչու կրկին հիշեցին ամենաանպատրաստ գեներալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Յուրի Խաչատուրովի նախկին տեղակալ Արտակ Դավթյանն ամենաանպատրաստ գեներալն է, որը չպետք է որեւէ դեպքում ավելի բարձր պաշտոն ստանար, դեռ 2018-ին ահազանգել էր ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը: Բայց Նիկոլ Փաշինյանը չլսեց պրոֆեսիոնալների ահազանգը եւ Արտակ Դավթյանին 2018թ մայիսի 24-ին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Նա մինչ այդ եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալը:

Թե ինչպես էր պաշտոնավարում Դավթյանը, հնարավոր չէր պարզել՝ ռազմական գաղտնիքի քողի տակ: Բայց փաստ է, որ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա ցուցմունք տալու գնով ԳՇ պետ դարձածը չէր կարող լինել ԶՈՒ արժանապատիվ ղեկավար:

Իհարկե, Արտակ Դավթյանը խայտառակ ձեւով պաշտոնանկ արվեց 2020 թվականի հունիսի 8-ին ոչ թե աշխատանքը տապալելու, այլ հիմար մի պատճառով. nա երկրի բարձրագույն իշխանություններից թաքուն որդու հարսանիքն էր կազմակերպել կորոնավարակի տարածվածության ու վտանգների պիկի ժամանակ՝ խախտելով արտակարգ դրության մասին ՀՀ օրենքի պահանջները:

2020 թվականի նոյեմբերի 16-ին Անդրանիկ Քոչարյանը շտապեց գնահատական տալ Արտակ Դավթյանի գործունեությանը:

Բայց մարտի 1-ին Խաչատուրովի տեղակալը եղած ու ՀՔԾ-ին ցանկալի ցուցմունքներ տալը իր գինն ուներ եւ 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվեց ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

Հիշեցնենք, որ Դավթյանի գործունեության տապալումների մասին առաջին անգամ կոշտ բնութագրումներով խոսեց ՀՀ ՊՆ ԶՈՒ նախկին պետ Մովսես Հակոբյանը: Այսինքն՝ Նախիջեւանի հատվածում մեր զիջած տարածքների պատասխանատուն հենց Արտակ Դավթյանն է. Բացի այդ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, մեր կրած խայտառակ պարտության գլխավոր մեղավորներից մեկը հենց Արտակ Դավթյանն է եղել, որը ապականել է ԶՈՒ-ն:

Բայց ոչինչ չխանգարեց Նիկոլ Փաշինյանին, որ դարձյալ ամենաանպատրաստ գեներալին վերանշանակելու միջնորդություն ներկայացնի ՀՀ նախագահին՝ բարձրագույն զինվորականի պաշտոնում: Ի դեպ, Դավթյանի համար տրամպլին սարքվեց մի հորինված պաշտոն.

Նրան մարտի 9-ին ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը նշանակեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա, որից հետո միայն հնարավոր եղավ պահեստազորում մնացած տապալված գեներալին վերանշանակելու միջնորդություն ներկայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս