Հոկտեմբերի 5-ին Նյու Յորքի Ուոլ Սթրիթում տեղի ունեցած բողոքի ակցիան ամենաբազմամարդն է եղել,-գրում է Reuters -ը: Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գերազանցել է 5 հազարը:Ուոլ Սթրիթի օկուպանտներին միացել են նաեւ խոշոր արհեստակցական միությունների ներկայացուցիչներ կապի, բժշկության, կթության ոլորտներից: ԱՄՆ ֆինանսական հիմնական հաստատությունների փողոցում երեկ ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ ոստիկանությանը վիրավորելու եւ ոստիկանական արգելքը շրջանցելու համար:Նմանատիպ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Սիեթլում: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան սկսվել է սեպտեմբերի 17-ին:
Օկուպանտների թիվը Նյու Յորքի փողոցներում ավելանում է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ