Եվրանեսթում հուշագիր է ստորագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի  միջեւ` ի դեմս պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի եւ  պլատֆորմի համակարգող Վաչե Քալաշյանի, հոկտեմբերի 6-ին խորհրդարանում ստորագվեց փոխըմբռնման հուշագիր: Վահան Հովհաննիսյանն իր խոսքում բարձր գնահատեց համագործակցությունը հասարակական սեկտորի հետ` նշելով, որ «Եվրանեսթ» ԽՎ-ին անդամակցության կես տարվա ընթացքում արդեն հաջողվել է երկու աշխատանքային քննարկում անցկացնել ազգային պլատֆորմի հետ: Արդյունքում հայկական ազգային պլատֆոր մի  առաջարկները դարձել են վեհաժողովի տարբեր հանձնաժողովներում երկու առանձին զեկույցների թեմաներ: Մեր պատվիրակության ղեկավարի դիտարկմամբ` քաղաքացիական հասարակության հետ այսպիսի լայն համագործակցության նախադեպ «Եվրանեսթ» ԽՎ-ում դեռ չկա:  Բանախոսը նշեց, որ ժամանակն է փաստաթղթով եւ նոր ձեւաչափով ամրագրել խորհրդարանական պատվիրակության եւ ազգային պլատֆորմի շարունակական  համագործակցությունը,  որից կարող են բխել նոր  քայլեր ու նախաձեռնություններ: Ազգային պլատֆորմի համարկագող Վաչե Քալաշյանը շնորհակալություն հայտնեց հայկական պատվիրակությանը գործընթացին աջակցելու, առաջարկներին արձագանքելու համար: Նրա բնորոշմամբ` ստորագրված հուշագիրը կնպաստի թե հասարակության կոնսոլիդացիային ու համերաշխությանը, եւ թե կհանգեցնի նոր գաղափարների: Նա նշեց, որ փոխըմբռնման հուշագիրը  ողջ հասարակության սեփականությունն է, այն բաց է բոլոր ցանկացողների համար: Հուշագրում ամրագրված են համագործակցության հիմնական նպատակները, ուղղությունները, սկզբունքները, կողմերի պարտավորությունները: Նշված է հինգ նպատակ` կառավարման համակարգում կոռուպցիայի նվազեցում, պայքար քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների սահմանափակումների դեմ, ԵՄ առջեւ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների մասին իրազեկում, եվրոպական արժեքների տարածում, նաեւ` ՀՀ-ի ու ԵՄ-ի միջեւ կնքված կամ կնքվելիք պայմանագրերից բխող օրենսդրության մշակում: Պրն. Հովհաննիսյանը նշված նպատակներին հասնելու համար կարեւոր նախապայման համարեց համերաշխությունը եւ միասնականությունը: Նա ընդգծեց, որ հուշագրի տակ ստորագրելով` հավաստում են պատվիրակության համագործակցության պատրաստակամությունը հասարակական բոլոր շերտերի հետ: Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանն ազգային պլատֆորմի ներկայացուցիչներին մանրամասներ հաղորդեց «Եվրանեսթ» ԽՎ-ի վերջին նիստից, ինչպես նաեւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:




Լրահոս