Հայերի գործողության արդյունքում 2 ադրբեջանցի զինվոր է սպանվել. Բաքուն հաստատեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է ադրբեջանական բանակի 2 զինվոր։ Այս մասին,

ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը,

ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը։ Աբդուլաևը տեղեկացրել է, որ հայերի

կողմից սպանվել են 20 ամյա

Նովրուզ Գարյագդըօղլու Ալիևը և 22 ամյա Սուլեյման Աբբասօղլու Ասկերովը։ Ինչպես ավելի վաղ

տեղեկացրել էինք, երեկ Չինարի գյուղի հատվածում հայկական զինված ուժերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նկատմամբ, ինչի արդյունքում երկու ադրբեջանցի զինվոր է սպանվել։




Լրահոս